Գլխավոր ՎերապրումՄայրը գրկեց որդուն և մահացավ… | Վերապրում. Սրբուհի Վանյան

Մայրը գրկեց որդուն և մահացավ… | Վերապրում. Սրբուհի Վանյան

by admin

Սրբուհի Վանյանը ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում: Նա ստիպված է եղել մենակ հաղթահարել բլոկադայի դժվարությունները՝ հոգածության տակ ունենալով տարեց հորն ու ամուսնու հիվանդ մորը: Հայերեն խոսքի վարպետն աստիճանաբար կորցնում էր հավատը խոսքի ուժի հանդեպ, բայց երբեք լավ օրերի հույսը: Սակայն ճակատագիը ցավալի եղավ նրա և հազարավոր արցախցիների հանդեպ… Այսօր Սրբուհին ընտանիքի հետ Երևանում է ապրում և հիշողությունների ծանրությունից փրկվում է գույներով՝ նկարելով այն, ինչի մասին լռում է խոսքը: