2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմն ու սեպտեմբերի 25-ի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունը խլեցին հարյուրավոր կյանքեր։ Շատ կանայք՝ հղի կամ դեռ նոր մայրացած, դարձան այրիներ, իսկ իրենց դեռ չծնված կամ նորածին երեխաները՝ որբեր։ Այս ընտանիքների կողքին առաջիններից մեկը կանգնեց «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ «Մայրենիք» ծրագրով։ Ծրագիրն օգնում է ոչ միայն երեխաներին, այլև նրանց մայրերին՝ ապահովելով բժշկական ծառայությունից մինչև ամենօրյա հոգատարություն։ «Մայրենիք»-ը գործում է արդեն երկու տարի և այսօր աջակիցների ու նվիրատուների կարիք ունի՝ շարունակելու լույս ու հույս պարգևել այն ընտանիքներին, որոնք կորցրել են ամենաթանկը։ «Մայրենիք» ծրագրին կարող եք աջակցել՝ կատարելով նվիրատվություն հետևյալ հաշվեհամարներին․ Բանկային հաշիվ․ 𝟭𝟭𝟴𝟭𝟱𝟬𝟰𝟮𝟭𝟵𝟵𝟴𝟬𝟯 Քարտ․ 𝟰𝟯𝟭𝟴𝟮𝟴𝟬𝟭𝟬𝟬𝟬𝟰𝟵𝟭𝟬𝟮 Իդրամ․ 𝟭𝟬𝟬𝟬𝟱𝟰𝟬𝟱𝟴 | Ստացող՝ «Հայորդի» բարեգործական հիմնադրամ