Գլխավոր ՆորությունՄշակույթԵրաժշտություն, որը ծնվել է Արցախում․ բեմում են արցախցի պատանիները

Երաժշտություն, որը ծնվել է Արցախում․ բեմում են արցախցի պատանիները

by admin

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի առաջին մասնակիցների առաջին համերգը։ Ծրագրի մասնակից 23 պատանիներն Արցախից բռնի տեղահանված պատանի երաժիշտներ են, որոնք արվեստի միջոցով ներկայացնում են իրենց պատմությունը։ Ծրագրի նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված պատանիների երաժշտական կրթությանն ու զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց հանդես գալ համաշխարհային բեմերում։

Առնչվող գրառումներ