Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հունվարի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի 3 ամսվա գործունեությունը: Նա նշել է, որ այս ընթացքում հիմնադրամին նվիրաբերված գումարներն ուղղվել են սոցիալապես խոցելի խմբերի արցախցիներին՝ տեղահանվածներին, զոհվածների ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժած ընտանիքներին: Միջոցների մի մասն ուղղվել է ՀՀ բուհեր ընդունված արցախցի 3 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցմանը: Հիմնադրամը ստեղծվել է 2025թ. հոկտեմբերի 13-ին՝ սոցիալապես խոցելի խմբի արցախցիներին աջակցելու նպատակով: