«Հայորդի» բարեգործական հիմնադրամը տարին ամփոփեց հարյուրավոր երեխաների կողքին: Տոնական միջոցառումը, որը կազմակերպվել էր Armenian Helicopters-ի հետ համատեղ, միավորել էր զոհված հայորդիների երեխաներին՝ պարգևելով նրանց ուրախությամբ, ջերմությամբ և ուշադրությամբ լի ևս մեկ օր: Երեխաները եկել էին իրենց նվիրական երազանքներով ու հավատով, որ այդ երազանքները մի օր իրականություն կդառնան: