«Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ն հիմնադրվել է Հադրութի օկուպացումից հետո՝ 2021 թվականին, Երևանում։ Կազմակերպության գործունեության նպատակն է մշակութային կրթության միջոցով պահպանել բարբառն ու Արցախում ստեղծված արժեքները փոխանցել ապագա սերունդներին։ Հիմնադրման օրվանից տարբեր միջոցառումներ են կազմակերպում, փորձում նաև այդպես հանրահռչակել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։