Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ նաև անդրադարձել է Արցախի խնդրի շուրջ նախկինում տեղի ունեցած բանակցություններին և Արցախի հայաթափման պատճառներին։ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ Արցախ վերադարձի հավանականություն քիչ, բայց կա․ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները։