Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 2020թ․ պատերազմից հետո գործունեությունը շարունակեց և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում՝ իր շուրջը համախմբելով Արցախի տարբեր շրջանների տեղահանված տասնյակ երեխաների։ Արցախի հայաթափումից հետո կենտրոնի աշխատանքը շարունակվում է Երևանում և Հայաստանի 4 տարբեր համայնքում՝ «Արցախի արվեստագործների միություն» հասարակական կազմակերպություն իրավաբանական անվամբ։ Հիմնական նպատակն է պահպանել արցախյան բարբառն և մշակույթը: