ՀՀ Կառավարության դիմաց այսօր՝ հունիս 19-ին, տասնյակ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ կառավարությունը շարունակի արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունն ու օրակարգում պահի գերիների ազատ արձակման, Արցախ վերադարձի հարցերը: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ չեն շեղվելու մարտի 29-ի պահանջագրի 12 կետերից: