Մարտի 13-ին տասնյակ արցախցիներ են հավաքվել ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան առջև՝ դիմելով այդ երկրի խորհրդարանի վերին պալատին, որ ընդունեն մարտի 18-ին քննարկվելիք բանաձևը: Այդ բանաձևով Շվեյցարիայի կառավարությանը կոչ են անում կազմակերպել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով: